-
Ինչը որ սիրտը սիրում է, կամքը ընտրում է, իսկ միտքը արդարացնում է։
-
Հենց հիմա ես այնքան շատ խնդիրներ ունեմ ինքս ինձ հետ, որ ժամանակ չունեմ՝ ուրիշների մեջ թերություններ գտնելու։
-
20-րդ դարի գլխավոր սպառնալիքը կլինի կրոնը առանց Սուրբ Հոգու, քրիստոնեությունը առանց Քրիստոսի, ներումը առանց ապաշխարության, փրկությունը առանց վերստին ծնվելու, քաղաքականությունը առանց Աստծո և երկինքը առանց դժոխքի։
-
Իսկական սերը կարող է ինձ մղել կիսվելու իմ վկայությամբ, իսկ հպարտությունը կարող է դրդել ինձ չափազանցնել այն։ Իսկական սերը կարող է պատճառ հանդիսանալ՝ օգտագործելու իմ ձայնը՝ Ավետարանի ճշմարտությունը հռչակելու համար. Հպարտությունը դրդում է ինձ սիրել իմ ձայնի հնչողությունը, ուղղակի որ ես չափից շատ խոսեմ։ Իսկական սերը կարող է ինձ մղել կիսվելու իմ պատմությամբ, բայց իմ հպարտությունը ստիպում է ինքս ինձ իմ պատմած յուրաքանչյուր պատմության հերոսը դարձնել։
-
Փրկությունը հիմնված է ազատ կամքի վրա՝ Սուվերեն Աստծո ազատ կամքի։
-
Չսխալվե՛ս. մեղքիդ հետ հաշտության մեջ լինելը Աստծո հետ պատերազմի մեջ լինել է։
-
Դուք անդադար գայթակղվում եք, ուստի անդադար էլ աղոթեք։
-
Ամաչիր մեղք գործելիս, ոչ թե ապաշխարելիս։
-
Թյուրիմացության մեջ գցող է ասելը, որ Աստված ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին որ կանք։ Ավելի ճիշտ Նա ընդունում է մեզ՝ չնայած նրան, թե ինչպիսին ենք մենք։ Նա ընդունում է մեզ միայն Քրիստոսի մեջ և հանուն Քրիստոսի։ Նա ոչ էլ մտադրված է թողնել մեզ այնպիսին, ինչպիսին որ գտավ, այլ վերափոխել մեզ Իր Որդու նմանությամբ։
-
Մեղավորները իրենց բնական վիճակում մեռած են՝ անշունչ ու անշարժ։ Նրանք չեն կարող հավատալ Քրիստոսին կամ ապաշխարել ավելի, քան մեռած մարդը կարող է խոսել և քայլել։
-
Երբեք մի ասա, որ կաղոթես որևէ բանի համար. աղոթիր դրա համար։
-
Եթե դուք այստեղ օտարականներ չլինեիք, աշխարհի շները ձեզ վրա չէին հաչի։
-
Աստծո Որդին դարձավ մարդ, որպեսզի մարդկանց հնարավորություն տա դառնալ Աստծո որդիներ։
-
Պետք չէ հրաժարվեք ձեր ինտելեկտից՝ Աստվածաշնչին հավատալու համար։ Դուք պետք է հրաժարվեք ձեր հպարտությունից։
-
Աստծուն մոտ լինելը բերում է Աստծուն նման լինելուն։ Որքան շատ տեսնես Աստծուն, այնքան շատ բան Աստծուց կերևա քո մեջ։
-
Վայելքը, շահույթը, գերադասելի լինելը աշխարհիկ մարդու երրորդությունն է։
— Ջոն Թրափ
-
Հավատք ունեցող մարդուն որևէ բացատրություն տալու կարիք չկա։ Հավատք չունեցող մարդուն որևէ բացատրություն տալն անհնար է։
-
Բոլորն էլ ուզում են երկինք գնալ։ Ուղղակի նրանք չեն ուզում, որ Աստված այնտեղ լինի, երբ հասնեն։
-
Ես հոգնել եմ Հիսուսի կարծես մի խեղճ մուրացկան ներկայացվելուց։ Նա զորավոր փրկիչ է։ Իսկ Ավետարանը առաջարկ չէ, այն հրաման է։
-
Եթե մեզ մնար, բոլորս էլ կհեռանայինք հավատքից ու կկորչեինք։
-
Վաղ սկսեք սովորեցնել, քանզի երեխաները վաղ են սկսում մեղանչել։
-
Հենց որ շեղվես քո ուսմունքից, շատ շուտով կշեղվես նաև քո վարքից. չես կարող ուսմունքը բաժանել վարքից։
-
Եկեղեցին նման է գետի։ Եթե այն ընդարձակվի՝ խորունկանալու փոխարեն, այն կկորցնի իր ուժը։
-
Այս սերնդի տապանագրի վրա կգրվի՝ ԶՎԱՐՃԱՑԱԾ ՄԻՆՉ ՄԱՀ։
-
Ես հավատում եմ, որ քարոզիչը միայն երկու բան ունի անելու՝ Աստծո հետ խոսել մարդկանց մասին և մարդկանց հետ խոսել Աստծո մասին։
-
Դուք ոչինչ էլ չեք ներդնում ձեր փրկության մեջ բացի այն մեղքից, որը դա անհրաժեշտ դարձրեց։
-
Դու չգիտես, թե ինչպես արտասանել «արդարացում» բառը, մինչև որ «դատապարտում» բառի ամեն մի տառը չի դաջվել հոգուդ վրա։
-
Ավետարանն այնքան պարզ է, որ փոքր երեխաները կարող են հասկանալ այն, և այնքան խորն է, որ ամենաիմաստուն աստվածաբանների ուսումնասիրությունները երբեք էլ չեն սպառի դրա հարստությունները։
-
Եթե դու պնդում ես, որ սիրում ես Քրիստոսին, բայց ապրում ես անսուրբ կյանքով, ուրեմն միայն մեկ բան կարելի է ասել քո մասին՝ դու աներես ստախոսի մեկն ես։
-
Քրիստոսը ավելի հոժարակամ գնաց դեպի խաչը, քան որ մենք՝ դեպի շնորհի գահը։
-
Իմ հոգու և Քրիստոսի միջև առաջին կապը ոչ թե իմ լավը լինելն է, այլ՝ իմ վատը լինելը, ոչ թե իմ արժանիքը, այլ՝ իմ թշվառությունը, ոչ թե իմ կանգուն լինելը, այլ՝ իմ ընկած լինելը, ոչ թե իմ ունեցածը, այլ՝ իմ կարիքը։ Նա գալիս է՝ այցելելու Իր ժողովրդին, բայց ոչ թե հիանալու նրանց գեղեցկություններով, այլ՝ հեռացնելու նրանց արատները, ոչ թե վարձատրելու նրանց առաքինությունները, այլ՝ ներելու նրանց մեղքերը։
-
Աստված պարզապես փրկօղակ չի նետում խեղդվող մարդուն։ Նա իջնում է ծովի հատակը, այնտեղից դիակ է քաշում-հանում ափի վրա, նրա մեջ կենդանության շունչ է փչում ու նրան կենդանացնում։
-
Աստվածաշունչը ետ կպահի քեզ մեղքից, կամ էլ մեղքը ետ կպահի քեզ Աստվածաշնչից։
-
Դու չես կարող ճանաչել Աստծուն՝ Աստծուն ճանաչելու մասին քարոզներ լսելով։ Դու չես կարող ճանաչել որևէ մեկին, ում հետ ժամանակ չես անցկացնում։
-
Դժոխքը ճշմարտություն է՝ արդեն շատ ուշ իմացված։
-
Ի՜նչ հիմար են նրանք, ովքեր մի կաթիլ հաճույքի համար խմում են բարկության օվկիանոս։
-
Եթե նայենք իրական փաստերին, ապա Աստվա՛ծ է, Ով փնտրում է մեղավորներին։
-
Ես ձախողումներից չեմ վախենում։ Ես վախենում եմ հաջողության հասնել այն բաներում, որոնք կարևոր չեն։
-
Ես ոչ միշտ եմ զգում Նրա ներկայությունը։ Բայց Աստծո խոստումները կախված չեն իմ զգացմունքներից, դրանք հիմնված են Նրա ազնվության վրա։
-
Այնքան էլ համոզիչ չէ ասելը, որ դու Աստծո զավակ ես, եթե դու քո Հոր հատկանիշներից ոչ մեկը չունես։
-
Քրիստոսը եկավ՝ կանչելու մեղավորներին, բայց կանչելու նրանց ապաշխարության։
-
Ավետարանը՝ առանց ապաշխարության, ավետարանը՝ առանց սրբության, ավետարանը՝ առանց հնազանդության, ավետարանը՝ առանց վերափոխման, սատանայի սուտն է՝ դատապարտված մարդկանց կեղծ վստահություն տալու համար։
-
Թող որ նստենք խաչի տակ ու այնտեղից սովորենք, թե ինչ է արել մեղքը, ինչ է արել արդարությունը և ինչ է արել սերը։
-
Պարապ մարդը գայթակղում է սատանային, որ իրեն գայթակղի։
-
Ինչպես որ խելագարը չի կարող հանգցնել արևը՝ իր խցի պատերին «խավար» բառը խզբզելով, այնպես էլ մարդը չի կարող փոքրացնել Աստծո փառքը՝ հրաժարվելով Նրան երկրպագել։
-
Ոչ մի քար կամ պողպատ կամ ադամանդ այնքան կարծր չէ, որքան մարդու չապաշխարող սիրտը։
-
Մարդու բնությունը այնքան ապականված է, որ նա Քրիստոսին գալու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ զորություն, մինչև որ Հոգին ինքը չքաշի։
-
Հիսուսի արյունը ոչ թե թանկ է այն պատճառով, որ փրկում է մեզ, այլ այն փրկում է մեզ, քանի որ այն թանկ է։ Նա՛ թանկ է։
-
Այն մարդը, ով իրեն քրիստոնյա է կոչում և ջանք չի անում, որ սուրբ կյանք վարի, այդ անունը կրելու իրավունք չունի։
-
Ո՜վ Տեր, փրկիր ինձ այդ չար մարդուց՝ ինձնից։
-
Ինչպես որ աշխարհն է հոգնել ինձնից, այնպես էլ ես՝ նրանից։
— Ջոն Նոքս
-
Հումանիզմը ոչ թե մարդն է հորինել, այլ օձը, ով առաջարկեց, որ ինքնավարության փնտրտուքը կարող է լավ գաղափար լինել։
-
Մարդկանց հանդեպ հանդուրժողականությունը բարի և աստվածաշնչյան արժանիք է, բայց սուտ ուսմունքի հանդեպ հանդուրժողականությունը մեղք է։
-
Քրիստոսը մեռավ մեզ համար ոչ թե որովհետև մենք արժանի ենք, այլ որովհետև մենք անարժան ենք և չկար այլ ճանապարհ՝ մեզ արժանի դարձնելու։
-
Աստված տրամադրում է քամին. մարդ պետք է բարձրացնի առագաստը։
-
Ավետարանը չի կարող իսկապես քարոզվել առանց նեղացնելու և խուճապի մեջ գցելու։
-
Լսե՛ք ինձ, մեղմացրեք մարդու ամբողջական ապականության վարդապետությունը, և դուք կպակասեցնեք Ավետարանի փառքը։
-
Վարքի փոխվելն առանց սրտի փոխվելու ոչ այլ ինչ է, քան փարիսեցիություն։
-
Բոլորն էլ ուզում են մահից հետո վայելել երկինքը, բայց չեն ուզում լինել երկնային մտածելակերպով, քանի դեռ ապրում են։
-
Աղոթքը ավելի շատ սրտի կարիքը ունի, քան լեզվի։
-
Փոխանակ ասելու նրանց, որ Աստված հրաշալի ծրագիր ունի իրենց կյանքում՝ ասեք նրանց, թե ով է Աստված։
-
Ինչու՞ են վատ բաներ պատահում լավ մարդկանց։ Դա միայն մեկ անգամ է եղել, և Նա հոժարակամ էր։
-
Մարդ չի կարող սիրել և՛ առողջություն, և՛ թույն։ Նույն կերպ էլ մարդ չի կարող սիրել և՛ Աստծուն, և՛ մեղքը։
-
Խորը և լուրջ մտորումներն են, որ թույլ են տալիս քեզ տիրապետել այն ճշմարտություններին, որ կարդում ես կամ լսում, հակառակ դեպքում իմաստությունը մնում է գրքի մեջ։
-
«Տեր, Տեր» ասելը և հետո չհնազանդվելը Հուդայի համբույրի բարոյական համարժեքն է։
-
Նախքան կկարողանանք սկսել տեսնել խաչը որպես մի բան՝ կատարված մեզ համար, մենք պետք է տեսնենք այն որպես մի բան՝ կատարված մեր կողմից։
— Ջոն Սթոթ
-
Երբեմն Աստված փառավորվում է, երբ հիվանդ սուրբերը լավանում են։ Բայց ավելի հաճախ Աստված փառավորվում է, երբ հիվանդ սուրբերը լավ մահանում են։
-
Այսօր մեղքը կոչվում է հիվանդություն, ու մարդիկ կարծում են, թե այն պահանջում է թերապիա, ոչ թե ապաշխարություն։
-
Ապաշխարությունը՝ Աստծո դատաստանի արդարության ի սրտե ճանաչումն է։ Հավատքը՝ ի սրտե ընդունումն է այն շնորհքի և ողորմության, որ արվում է մեզ Քրիստոսի միջոցով։
-
Շատ մարդիկ կարծում են, որ քրիստոնեությունն այն է, որ դու անում ես բոլոր արդար գործերը, որոնք ատում ես, և խուսափում ես բոլոր չար բաներից, որոնք սիրում ես։ Ո՛չ, դա կրոնավոր կորած մարդ է։ Քրիստոնյան մի մարդ է, ում սիրտը փոխվել է. նրանք նոր ձգտումներ ունեն։
-
Ես հավատում եմ ընտրված լինելու վարդապետությանը, որովհետև լիովին վստահ եմ, որ եթե Աստված ինձ ընտրած չլիներ, ես երբեք չէի ընտրելու Նրան։
-
Փրկագնման մեծ հրաշքն այն չէ, որ մենք ընդունում ենք Քրիստոսին, այլ այն, որ Նա՛ է ընդունում մեզ։
-
Առանց վերստին ծնվելու ոչ ոք երբեք չի գա Քրիստոսին։ Վերստին ծնված ոչ ոք երբեք չի մերժի Նրան։
-
Հավատքը նման է Աստծուն մեկնած դատարկ, բաց ձեռքի՝ առանց որևէ բան առաջարկելու և ամեն բան ստանալու։
-
Միշտ քարոզիր այնպես, որ եթե ունկնդիրները չսկսեն ատել իրենց մեղքը, փոխարենը ատեն քեզ։
-
Անկեղծ հավատացյալը կարող է կասկածի տակ դնել իր սեփական փրկությունը։ Բայց նրանք երբեք կասկածի տակ չեն դնի այն ճշմարտությունը, որ Քրիստոսն է իրենց միակ հույսը։
-
Ես հավատում եմ, որ փոշու ամեն մի հատիկ, որ պարում է արևի շողի տակ, չի շարժվում մի ատոմ ավել կամ պակաս, քան որ Աստված ուզում է։
-
Առանց սրտի դա պաշտամունք չէ, դա բեմականացում է։
-
Բարգավաճումը մարդուն կապում է աշխարհին։ Նա զգում է, որ նա գտնում է իր տեղը դրանում, մինչդեռ իրականում աշխարհն է գտնում իր տեղը նրանում։
-
Մեր հավատքը և գործերը պարզապես արտացոլանք են՝ այն փրկության, որ մենք ստացել ենք, ոչ թե դրան նպաստող գործոն։
-
Մենք խաղացողներ ենք մի պատմության մեջ, որտեղ Քրիստո՛սը միակ հերոսն է։
-
Ավետարանը ոչ թե լեզվի, այլ կյանքի վարդապետություն է։ Այն հնարավոր չէ ընկալել միայն խելքով և հիշողությամբ, այլ այն լիովին հասկացվում է, երբ այն տիրում է ամբողջ հոգին և թափանցում սրտի խորքերը։
-
Կգա ժամանակ, երբ գառներին կերակրող հովիվների փոխարեն եկեղեցին կունենա այծերին զվարճացնող ծաղրածուներ։
-
Այն փաստը, որ մեր սիրտը տենչում է մի բան, որը երկիրը չի կարող տալ, ապացուցում է, որ Երկինքը պետք է որ լինի մեր տունը։
-
Նա, ով ժխտում է Աստծո գոյությունը, ինչ-որ պատճառ ունի՝ ցանկանալու, որ Աստված գոյություն չունենա։
-
Քրիստոնյաները ոչինչ չունեն՝ ինքնահավան լինելու համար. մենք արդար մարդիկ չենք, ովքեր փորձում են ուղղել անարդարներին… պարզապես մի մուրացկան, ով ասում է մեկ այլ մուրացկանի, թե որտեղից հաց գտնի։
-
Նույնիսկ եթե իմանայի, որ վաղը աշխարհի վերջն է լինելու, ես էլի կտնկեի իմ խնձորի ծառը։
-
Եթե Հիսուս Քրիստոսը մեռելներից հարություն չի առել, ուրեմն մենք կեղծիք ենք քարոզում։ Եթե Նա մեռելներից հարություն չի առել, ուրեմն դուք կեղծիքի եք հավատում, իսկ մեր քարոզությունն ու ձեր հավատքը ոչ այլ ինչ են, քան ունայնություն։
-
Առանց Խոսքի սերը կդառնա ոչ աստվածաշնչյան, առանց աղոթքի այն կդառնա անզոր, առանց ծառայության այն կդառնա թեորիական և ռոմանտիկ։
-
Ինչպես որ սկզբում Աստված չընտրեց քեզ, որովհետև դու բարձունքում էիր, այնպես էլ հիմա Նա չի լքի քեզ, որովհետև ցած ես իջել։
-
Հավատքն այնքան պարզ բան է, որ ամեն անգամ, երբ փորձում եմ բացատրել այն, երկյուղով եմ լցվում, որպեսզի չլինի թե խեղաթյուրեմ դրա պարզությունը։
-
Մենք երբեք ավելի թանկ չենք Աստծո աչքերում, քան երբ բորոտ ենք մեր սեփական աչքերում։
-
Ասում են, որ շարունակ չներելը նման է թույն խմելուն՝ հուսալով, որ դիմացինը կմահանա։
-
Սատանան խորամանկ է. նա կստիպի մարդուն հպարտանալ իր շնորհներով, նա կստիպի մարդուն հպարտանալ այն բանով, որ ինքը հպարտ չէ։
-
Ես համոզված եմ, որ Նա ընտրեց ինձ ծնվելուցս առաջ, այլապես դրանից հետո Նա երբեք ինձ չէր ընտրի։
-
Նրանք, ովքեր ասում են. «եթե դու դառնաս քրիստոնյա, քո դժվարությունները կվերջանան», գաղափար չունեն, թե ինչ է քրիստոնյան։ Չէ՞ որ հենց այդ ժամանակ է իսկապես պատերազմը սկսվում։
-
Դու երբեք Քրիստոսի արդարությունով ծածկված չես լինի, մինչև որ նախ չգիտակցես, որ դու չունես քո սեփական արդարությունը։
-
Ես չեմ քարոզում «որոշումներ», ես քարոզում եմ «վերստին ծնունդ»։
-
Մենք մեղք ենք գործում, քանի որ այն հաճելի է։ Մեղքի գրավչությունն այն է, որ կարծում ենք՝ այն մեզ երջանիկ կդարձնի։ Մենք մտածում ենք, որ այն մեզ կպարգևի ուրախություն և անձնական բավարարվածություն։ Սակայն այն տալիս է լոկ մեղքի զգացում, որը խաթարում և կործանում է իսկական ուրախությունը։
-
Մեր թշնամիներին սիրելը նշանակում է աղերսել Աստծուն՝ նրանց ներման և ապաշխարության համար։
-
Որ օրը, որ գտնենք կատարյալ եկեղեցի, այն կդառնա անկատար այն պահին, երբ միանանք դրան։
-
Դժվար է բարկացած լինել այն մարդկանց վրա, ում համար աղոթում ես։
-
Այնքա՜ն շատերն են փնտրում Աստծուց առանձնահատուկ հայտնություն, մինչդեռ այն, իրենց դարակների վրա դրված, փոշի է հավաքում։
-
Ճշմարտապես դարձի եկած մարդը Ավետարանը ընդունում է ոչ թե որպես իր նախկին կյանքի հավելում, այլ՝ դրա փոխարեն։
-
Ես փափագում եմ ոչ թե երկար կյանք, այլ լիարժեք կյանք՝ ինչպես Դու, Տեր Հիսուս։
-
Ներիր ինձ այսքան սովորական լինելու համար՝ այն դեպքում, երբ պնդում եմ, որ ճանաչում եմ այդքան արտասովոր Աստծո։
-
Օզայի ամբարտավան մեղքն այն էր, որ նա ենթադրեց, թե իր ձեռքերն ավելի քիչ կեղտոտ են, քան գետնի ցեխը։
-
Հպարտությունը ամենահինավուրցն ու ամենատարածվածն է մեղքերի մեջ։ Խոնարհությունը ամենահազվագյուտն ու ամենագեղեցիկն է շնորհների մեջ։
-
Հիշի՛ր, որ եթե դու Աստծո զավակ ես, դու երբեք ուրախ չես լինի մեղքի մեջ։
-
Մենք չենք արդարացվում մեր հավատքի որակով կամ մեր հավատքի չափով։ Քրիստոսի և միայն Նրա հանդեպ հավատքն է, որ արդարացնում է։
-
Առանց աղոթքի քրիստոնյա լինելը նույնքան անհավանական է, որքան առանց շնչելու կենդանի լինելը։
-
Ճշմարիտ քրիստոնյայի մեծագույն փափագը Աստծուն ավելի մոտենալն է։
-
Դու չես կարող մարդկանց վերևից նայել այն ժամանակ, երբ լվանում ես նրանց ոտքերը։
-
Խուսափե՛ք քաղցր ավետարանից։ Փնտրեք այն ավետարանը, որը պատառոտում է, վերքեր է հասցնում և նույնիսկ սպանում, քանի որ դա՛ է այն ավետարանը, որը նորից կենդանացնում է։
-
Քրիստոնյաների մեծ մասը Աստծո ինքնիշխանության գովքն է անում, բայց հավատում է մարդու ինքնիշխանությանը։
-
Մարդիկ ինձ ասում են. «Մի՛ դատիր, որ չդատվես»։ Ես միշտ պատասխանում եմ. «Մի՛ ծռեք Սուրբ Գիրքը, որ չնմանվեք սատանային»։
-
Եթե մենք շնորհքով փոխված չենք, ուրեմն մենք շնորհքով փրկված էլ չենք։
-
Մեղքը երբեք էլ չի տալիս այն, ինչ խոստանում է։
-
Քրիստոսին երբեք էլ անկեղծորեն չենք սիրի, մինչև որ մեղքից անկեղծորեն նողկանք չզգանք։
-
Ես կնախընտրեի սովորեցնել մեկ հոգու աղոթել, քան տաս հոգու քարոզել։
-
Եթե Աստված ասում է. «Ես քեզ ներում եմ», դու ներված ես՝ անկախ նրանից, թե ինչպես ես քեզ զգում, և այդ ներումը մերժելը ամբարտավան արարք է։
-
Առաջին անգամ Քրիստոսը եկավ՝ սպանելու մարդկանց մեջ եղող մեղքը։ Երկրորդ անգամ Նա կգա՝ սպանելու մեղքի մեջ եղող մարդկանց։
-
Աշխարհի յուրաքանչյուր կրոն սովորեցնում է, որ մենք կարող ենք հասնել Աստծուն, միայն քրիստոնեությունն է սովորեցնում, որ մենք չենք կարող հասնել Աստծուն և դրա համար Աստված իջավ մեզ մոտ։
-
Ի՞նչ եմ ես առանց Աստծո, եթե ոչ՝ իմ սեփական կործանման ուղեցույց։
-
Գիտե՞ք, մենք երբեմն ասում ենք, որ դատարկաձեռն ենք գալիս Քրիստոսի առաջ։ Դա ճիշտ չէ։ Մենք գալիս ենք Քրիստոսի առաջ մեղքի կեղտով լի ձեռքերով։
-
Երբ սուրբերը մեղք են գործում, նրանք գիտեն, որ մեղանչում են ոչ թե օրենքի դեմ, այլ՝ սիրո։
-
Աստված խաչի վրա Հիսուսի հետ վարվեց այնպես, ասես Նա ապրել էր քո կյանքը, որպեսզի կարողանա քեզ հետ վարվել այնպես, ասես դու ապրել ես Նրանը։
-
Ամենավայրի ցեղի կողմից բարձրացված ոչ մի փայտե պատկեր չի կարող ավելի գարշելի և նվաստացուցիչ լինել, քան մեր այն կուռքը, երբ պաշտում ենք ինքներս մեզ։
-
Քրիստոնյաներից շատերը չեն լսում Աստծո ձայնը, որովհետև մենք արդեն որոշել ենք, որ չենք պատրաստվում անել այն, ինչ Նա ասում է։
-
Աստված ուզում է քո կյանքը. ո՛չ շաբաթվա մեկ ժամը, ո՛չ քո եկամտի 10%-ը, Նա քե՛զ է ուզում։
-
Երբ ես չեմ կարողանում մարդու հետ խոսել Աստծո մասին, ես Աստծո հետ եմ խոսում այդ մարդու մասին։
-
Եթե մենք ավելի իմաստուն ու բանիմաց ենք դառնում, իմաստուն ու բանիմաց անհատների հետ ունեցած, մեր շփումներում, ուրեմն որքա՜ն ավելի շատ բան ձեռք կբերենք մեր ներքին կյանքում՝ հաղորդակցվելով Աստծո՛ հետ աղոթքի մեջ։
-
Մենք չենք դառնում արդար՝ արդարության գործեր անելով, այլ, արդար դարձված լինելով, մենք արդարության գործեր ենք անում։
-
Աստված կարիք չունի մեզ փորձելու, որ բացահայտի, թե ինչ կա մեր սրտում։ Նա փորձում է մեզ, որ մենք բացահայտենք։
-
Քրիստոսի ծնունդը Աստծո մարմնացումն էր, Աստծո՝ մարդու մարմին հագնելը. առեղծված՝ զարմանալի առեղծված, որին սահմանելու փոխարեն պետք է հավատալ։
-
Բայց բոլոր բաների անսահման փառավոր Արարչի համար արարած դառնալը առեղծված է, որ գերազանցում է մարդկային բոլոր հասկացողությունները։
-
Քրիստոսի մեր բնությունը ընդունելը սիրո մեծագույն դրսևորումն է, որ երբևէ եղել է կամ որ երբևէ կարող է լինել։
-
Մի անգամ մի երիտասարդ ինձ հարցրեց, թե ինչու Աստված չի ոչնչացնում աշխարհի ամբողջ չարիքը։ Պատասխանն այն է, որ Նա սիրում է մեզ։
-
Քրիստոսից դուրս լինելու իրական սարսափն այն է, որ չկա ապաստան Աստծո բարկությունից։
-
Գայթակղություններն ու հանգամանքները ոչինչ էլ չեն դնում մարդու սրտում, այլ միայն դուրս են հանում այն, ինչ առաջ էլ այդտեղ էր։
-
Ճշմարտությունը առյուծի նման է. դու ստիպված չես պաշտպանել այն։ Բաց թող նրան, ինքն իրեն կպաշտպանի։
-
Քո մեղքի մասին երբեք մի մտածիր այն բանի համեմատ, թե որքան վատն են ուրիշները։ Քո մեղքի մասին միշտ մտածիր այն բանի համեմատ, թե որքան սուրբ է Աստված։
-
Եթե երբևէ գայթակղվես՝ կոմպրոմիսի գնալու Աստծո Խոսքի մեջ, որ փրկության ձեռք մեկնես մեկին, ում սիրում ես, ուրեմն դու մոռացել ես, թե ով է այդ ձեռքը մեկնում նրանց։
-
Աստված մեզ քուն տվեց, որպեսզի հիշեցնի, որ մենք Նա չենք։
-
Քարոզիր և ապրիր այնպես, ասես Հիսուսը խաչվել է երեկ, մեռելներից հարություն է առել այսօր և վերադառնալու է վաղը։
-
Սատանան շարունակում է իր ջանքերը, որ մեղքը դարձնի ոչ այդքան վիրավորական, Երկինքը՝ ոչ այդքան գրավիչ, դժոխքը՝ ոչ այդքան սարսափելի, և Ավետարանը՝ ոչ այդքան հրատապ։
-
Երբ ես աղոթում եմ, ե՛ս եմ խոսում Աստծո հետ, բայց երբ կարդում եմ Աստվածաշունչը, Աստվա՛ծ է խոսում ինձ հետ։
-
Մարդասպանը, պոռնիկը, գողը, ստախոսը, անբարոյականը, շնացողը և այսպես շարունակ… նրանք պարզապես արտացոլում են, թե ով ենք մենք՝ Աստծո շնորհքից զատ։
-
Ո՞վ կարող է անկեղծ սրտով կարդալ Նոր Կտակարանը և անհանգստության զգացում չունենալ՝ նայելով այսօրվա եկեղեցուն։
-
Սեռական մեղքը ոչ թե առաջին քայլն է, այլ վերջինը։ Առաջին քայլն այն է, երբ անուշադրության ենք մատնում Աստծո հետ մեր քայլելը։
-
Մարդը, ով համարյա համոզվել էր, որ քրիստոնյա լինի, նման է այն մարդուն, ում համարյա ներում էր շնորհվել, բայց նրան կախեցին, նման է այն մարդուն, ով համարյա փրկվել էր, բայց վառվեց տան մեջ։ Համարյա փրկված մարդը կորած է։
-
Լավագույն միջոցը՝ ցույց տալու, որ փայտիկը ծուռ է, դրա համար վիճաբանելը չէ, կամ ժամանակ ծախսելը՝ այն քննադատելու համար, այլ՝ դրա կողքին ուղիղ փայտիկ դնելը։
-
Ոչ մի իրավիճակ ավելի անհույս չէ, քան այն մարդունը, ով նեղության պահին երես է թեքում Աստծուց։
-
Հուդան լսել էր Քրիստոսի բոլոր քարոզները։
-
Քրիստոնյայի մակարդակը չի որոշվում նրանով, թե քանի քարոզ է լսել կամ քարոզել, այլ՝ թե քանի քարոզի է հնազանդվել։
-
Եթե ճանաչում ես Հիսուսին, դու գիտես՝ Նա հերիք է։ Եթե չես ճանաչում Հիսուսին, ոչինչը հերիք չէ։
-
Մեր կյանքերը Աստծո Խոսքին հնազանդեցնելը ռադիկալ քրիստոնեություն չէ, դա սովորական քրիստոնեություն է։
-
Մարդիկ ասում են. «դե, Աստված սիրում է մեղանչողին, Նա միայն ատում է մեղքը»։ Բայց Նա մեղքի՛ն չի ուղարկում դժոխք, Նա մեղանչողի՛ն է ուղարկում այնտեղ։
-
Եթե հարցնես. «ինչու՞ է սա տեղի ունենում»՝ հնարավոր է, որ չպարզվի, բայց եթե հարցնես. «հիմա ինչպե՞ս փառավորեմ Աստծուն»՝ պատասխան միշտ կլինի։
-
Ապշեցուցիչ չէ՞ արդյոք, որ Աստված շունչ է տալիս մարդուն, ով պատրաստվում է ամբողջ օրը անարգել Նրան։
-
Թող որ ավելի շուտ աշխարհը վիրավորված լինի ինձնից, քան թե Աստված։
-
Ապաշխարելն ավելին է, քան քո մեղքի համար ցավելը։ Հուդան ցավեց Քրիստոսին դավաճանելու համար և գնաց ուղիղ դժոխք։
-
Քրիստոնյան գիտի, որ ամեն բանի Արարիչը հայր չէ՝ Նա նրանց Հայրն է։ Դա փոխաբերություն չէ, դա իրականություն է։
-
Սրբությունը Քրիստոսին տանող ճանապարհը չէ. Քրիստոսն է սրբության տանող ճանապարհը։
-
Աղոթքը կստիպի մարդուն, որ թողնի մեղքը, կամ մեղքը կգայթակղի մարդուն, որ թողնի աղոթքը։
-
Աստվածաշնչյան գիտելիքն՝ առանց ապաշխարության, կլինի պարզապես ջահ, որ լուսավորում է մարդկանց ճանապարհը դեպի դժոխք։
-
Եթե ուզում ես մի կրոն, որը քեզ իսկապես հարմարավետության զգացում կպարգևի՝ ես անշուշտ խորհուրդ չեմ տալիս քրիստոնեություն։
-
Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ով ինձ այնքան անախորժություն է պատճառել, որքան որ ես ինքս։
-
Ես անթիվ պատճառներ եմ տվել Աստծուն ինձ չսիրելու։ Դրանցից ոչ մեկը բավարար հիմնավոր չեղավ, որ փոխեր Նրան։
-
Փրկությունը վարձատրություն չէ արդարների համար, այն նվեր է մեղավորների համար։
-
Երբ Քրիստոսը մեռավ խաչի վրա, մեր հույսերը ծնունդ առան։ Երբ նա հարություն առավ, դրանք հաստատվեցին։ Երբ Նա ելավ բարձունքները, դրանք սկսեցին կատարվել։ Երբ Նա գա երկրորդ անգամ, դրանք իրականություն կդառնան։
-
Ճշմարտությունները, որոնք լավագույնս գիտեմ, ես սովորել եմ իմ ծնկների վրա։ Ես երբեք ոչինչ լավ չեմ իմանում, մինչև որ այն չի դաջվում սրտիս վրա աղոթքի միջոցով։
-
Հնարավոր է՝ սիրես քո աստվածաբանությունը, սիրես քո ծառայությունը, սիրես քո օրհնությունները, և այդ բոլորով հանդերձ՝ քո Փրկչի սիրով տարված չլինես։
-
Փրկության խոր ըմբռնումը երաշխիք չէ, որ մենք ունենք այն փրկությունը, որը այդպես խորապես ըմբռնում ենք։
-
Այն ամենը, ինչ Աստված չէ, ամբողջությամբ կախված է Աստծուց։
-
Դու կարիք չունես ճանաչելու Աստծո կամքը քո կյանքում, դու կարիք ունես ճանաչելու քո կյանքի Աստծուն։
-
Եթե Աստվածաշունչն այն է, ինչ պնդում է, ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ այն մնա գրադարակի վրա։
-
Երբ ուզում ես իմանալ՝ արդյո՞ք Հիսուսը սիրում է քեզ, մի նայիր քո սրտին, նայիր խաչին։
-
Տեր Հիսուս, Դու իմ արդարությունն ես, ես Քո մեղքն եմ։ Դու Քեզ վրա վերցրիր այն, ինչ իմն էր, մինչդեռ ինձ վրա դրեցիր այն, ինչ Քոնն էր։ Դու դարձար այն, ինչ չէիր, որ ես կարողանայի դառնալ այն, ինչ ես չէի։
-
Ես երբեմն մտածում եմ, որ ամբողջ քրիստոնեական դիրքորոշման բուն էությունը և հաջող հոգևոր կյանքի գաղտնիքը ընդամենը երկու բանի գիտակցումն է. ես պետք է ունենամ լիակատար, բացարձակ վստահություն Աստծո հանդեպ և ոչ մի վստահություն՝ ինքս իմ հանդեպ։
-
Հոգևոր հասունությունը ձեռք է բերվում ոչ թե տարիների ընթացքում, այլ՝ Աստծո կամքին հնազանդվելով։
-
Ո՞վ մատնեց Հիսուսին մահվան։ Ոչ թե Հուդան՝ փողի համար, ոչ թե Պիղատոսը՝ վախից, ոչ թե հրեաները՝ նախանձից, այլ Հա՛յրը՝ սիրու՜ց։
-
Եթե դու սխալվում ես Հիսուսի հարցում, կարևոր չէ, թե ինչում ես ճիշտ։
-
Եկեղեցու մեջ բարձրագույն պատիվը ոչ թե ղեկավարումն է, այլ՝ ծառայությունը։
-
Եթե մենք չապրենք աղոթքի մեջ, մենք կապրենք գայթակղության մեջ։
-
Այսօր այնքան շատ անելիք ունեմ, որ պետք է առաջին երեք ժամը աղոթքի մեջ անցկացնեմ։
-
Հազար անգամ ավելի փափագիր լինել աստվածապաշտ, քան երևալ այդպիսին։
-
Որոշ քրիստոնյաներ այնպիսի վախի մեջ են ապրում, նրանք վարվում են այնպես, կարծես հավատում են սատանայի ինքնիշխանությանը՝ Աստծո ինքնիշխանության փոխարեն։
-
Ինձ միայն հայելի է պետք՝ մեղավոր տեսնելու համար։
-
Չի կարող խաղաղություն տիրել քո և Քրիստոսի միջև, քանի դեռ խաղաղություն է տիրում քո և մեղքի միջև։
-
Ես ուզում եմ ատել իմ մեղքերն ավելի, քան որ ատում եմ ուրիշների մեղքերը, ովքեր ինձնից այլ կերպ են մեղանչում։
-
Ես ավելի շուտ վախենում եմ իմ սեփական սրտից, քան Պապից և նրա բոլոր կարդինալներից։ Ես իմ ներսում ունեմ «Մեծն Պապին»՝ իմ սեփական եսին։
-
Մինչև որ լրջորեն չընդունենք Աստծուն, մենք երբեք մեղքին լրջորեն չենք վերաբերվի։
-
Եթե քո ապաշխարությունը չի փոխել քո կյանքը, դու պետք է ապաշխարես քո ապաշխարությունից։
-
Դու միակ Աստվածաշունչն ես, որը որոշ անհավատներ երբևէ կկարդան, և քո կյանքը քննվում է ամեն օր։ Ի՞նչ են ուրիշները սովորում քեզնից։ Արդյո՞ք նրանք քո Աստծո ճշմարիտ պատկերն են տեսնում։
-
Այսօրվա ողբերգությունն այն է, որ եկեղեցին ձգտում է երջանկության, ոչ թե սրբության։
-
Քրիստոնյան հարստանում է իր կորուստներով, նա ապրում է՝ մեռնելով, և լցվում՝ դատարկվելով։
-
Աստված ստեղծում է հավատք մարդու սրտում ճիշտ այնպես, ինչպես ստեղծեց աշխարհը. Նա ոչ մի բան չգտավ և ստեղծեց ինչ-որ բան։
-
Սուտ մարգարեները խոսում են միայն այն մասին, որ Աստված ազատ է՝ ներելու, և խորապես լռում են ապաշխարության մասին։
-
Այս աշխարհը անցնում է, և ես կարող եմ Աստծո Խոսքով քեզ ասել, որ եթե դու ապրում ես դրա համար, դու բացարձակ հիմար ես։
-
Փրկությունը լավ մարդուն ավելի լավը դարձնել չէ, ոչ էլ՝ հիվանդին առողջացնել։ Այն մեռած մարդուն Քրիստոսում կենդանացնել է։
-
Յուրաքանչյուր «քրիստոնեական» գրախանութում պետք է փակցված լինի ցուցանակ, որի վրա գրված է. «Այս գրքերում արտահայտված տեսակետները ոչ միշտ են արտահայտում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի տեսակետները»։
-
Վախենամ՝ մենք չափից ավելի նման ենք աշխարհին, որ աշխարհը մեզ ատի։
-
Մի համաձայնվիր Աստվածաշնչի հետ ինչքան կուզես։ Այնուամենայնիվ, այն դեռևս ճիշտ է, իսկ դու դեռ սխալ ես։
-
Ես գեթ մեկ անգամ չեմ վախեցել սատանայից, բայց ամեն անգամ ամբիոն բարձրանալիս դողում եմ։
— Ջոն Նոքս
-
Եթե դու գնում ես մի եկեղեցի, որը նման է աշխարհին, ուրեմն դու եկեղեցի չես գնում, դու գնում ես այծերի ֆերմա։
-
Սուրբ Գիրքը յուրաքանչյուր հավատացյալի համար բարձրագույն հեղինակությունն է, հավատքի չափանիշը և ռեֆորմի հիմքը։
-
Այն մարդիկ, ովքեր գնում են դժոխք, արժանի են այնտեղ լինելու։ Այն մարդիկ, ովքեր գնում են Երկինք, արժանի չեն այնտեղ լինելու։ Առաջինը արդարություն է, երկրորդը՝ շնորհք։
-
Եթե մերժես Երրորդությունը, կկորցնես հոգիդ, եթե փորձես բացատրել այն, կկորցնես խելքդ։
-
Մենք մեղավոր չենք այն պատճառով, որ մեղք ենք գործում. մենք մեղք ենք գործում, որովհետև մենք մեղավորներ ենք։
-
Այն փաստը, որ Աստված տեսնում է սիրտը, պետք է ստիպի մեզ դողալ։
-
Ցույց տվեք ինձ մի քրիստոնյայի, ով կարծում է, թե բավականաչափ լսել է Ավետարանը, և ես ձեզ ցույց կտամ մի քրիստոնյայի, ով կարիք ունի կրկին լսելու այն։
-
Իրականում բարդ չէ. եթե ուզում ես Քրիստոսին և Ավետարանը, դու Նրա ընտրյալներից մեկն ես։
-
Ոչ ոք չի կարող իրեն քրիստոնյա դարձնել. միայն Աստված է քրիստոնյաներ դարձնում։
-
Հալածանքը երբեք չի վնասել եկեղեցուն… միայն բարգավաճումը։
-
Երբ մտածում եմ, որ ես անարդարացիորեն ատված եմ, փորձում եմ հիշել, որ ես անարդարացիորեն սիրված եմ։
-
Մարդիկ ընկնում են մենակ ժամանակ հրապարակավ ընկնելուց շատ ավելի առաջ։
-
Եկեղեցու մեջ սատանան ամենաարդյունավետն է, երբ գալիս է ոչ թե որպես բացահայտ թշնամի, այլ որպես կեղծ ընկեր, ոչ թե երբ նա հալածում է եկեղեցուն, այլ՝ երբ միանում է դրան, ոչ թե երբ նա հարձակվում է ամբիոնի վրա, այլ՝ երբ կանգնում է դրա ետևում։
-
Քրիստոնեական միտքը այն միտքը չէ, որը վարժված է մտածելու միայն «քրիստոնեական թեմաների» շուրջ, այլ այն միտքը, որը սովորել է մտածել ամեն ինչի մասին՝ քրիստոնեական տեսանկյունից։
-
Սատանան սիրում է միաբանություն, որը անտեսում է ճշմարտությունը։
-
Ես ուզում եմ ձեզ մի բան ասել, ես ուզում եմ այն շատ պարզ ասել. մի՛ լսեք ձեր սրտին, լսե՛ք Աստծո Խոսքին։
-
Միակ ազատությունը, որ մարդ երբևէ ունենում է, այն է, երբ նա դառնում է ստրուկ Հիսուս Քրիստոսի։
-
Օ՜, եթե Աստված իմ փրկությունը դներ իմ ձեռքերում, ես տասը րոպեում կկորչեի։ Բայց իմ փրկությունը այնտեղ չէ. այն Քրիստոսի ձեռքերում է։
-
Պատճառը, որ մենք դժվարանում ենք ըմբռնել «վախենալ Աստծուց» արտահայտությունը, այն չէ, որ չենք հասկանում «վախենալ» բառը, այլ այն, որ մենք չենք հասկանում Աստծուն։
-
Երկնքի սկզբունքը. «Թող Քո կամքը լինի»։ Դժոխքի սկզբունքը. «Թող իմ կամքը լինի»։
-
Մենք ապահով ենք ոչ թե որովհետև մենք ամուր ենք բռնում Հիսուսին, այլ որովհետև Նա է ամուր բռնում մեզ։
-
Եթե դու վերստին ծնված չես, դու ցանկանալու ես, որ երբեք էլ ծնված չլինեիր։
-
Կարող են լինել որոշ մեղքեր, որոնց մասին մարդ չի կարող խոսել, բայց չկա մեղք, որը Քրիստոսի արյունը չի կարող մաքրել։
-
Աղոթելը և մեղք գործելը երբեք միասին չեն ապրի նույն սրտում։ Աղոթքը կսպառի մեղքը կամ էլ մեղքը կխեղդի աղոթքը։
-
Բոլորը, չնայած իրենց հակառակ պնդումներին, քաջ գիտեն, որ Աստված գոյություն ունի։
-
Ես չհրավիրեցի Հիսուսին իմ սրտի մեջ. Նա ինձ նոր սիրտ տվեց։
-
Հավատքը ոչ այնքան Աստծուց ստանալն է այն բաները, որոնք դու ուզում ես, որքան Աստծուց ընդունե՛լը այն բաները, որ Նա տալիս է։
-
Ուրախությունը տխրության, փորձությունների կամ կոնֆլիկտի բացակայությունը չէ։ Ուրախությունը Սուրբ Հոգու ներկայությունն է։
-
Երախտագիտությունը Աստծո աչքի առաջ թանկարժեք ընծա է, այնպիսի մի ընծա, որը մեզանից ամենաաղքատները կարող են տալ և լինել ոչ թե ավելի աղքատ, այլ ավելի հարուստ՝ այն տալու համար։
-
Որքան քրիստոնյան հասունանա, այնքան նա կփոքրանա, իսկ Քրիստոսը կմեծանա։
-
Հիմար չէ նա, ով տալիս է այն, ինչ չի կարող պահել, որպեսզի ձեռք բերի այն, ինչը չի կարող կորցնել։
-
Բնական մարդու մեղքը անշուշտ սա է. նա ցանկանում է Աստծո օգուտները՝ առանց Աստծո։
-
Վախենամ՝ որոշ մարդիկ կնախընտրեն գնալ դժոխք, քան որ նրանց վրա ծիծաղեն։
-
Մարդու համար սահմանված նպատակը ո՛չ երջանկությունն է, ո՛չ էլ առողջությունը, այլ՝ սրբությունը։
-
Որքա՜ն քիչ բան գիտեն նրանք, ովքեր կարծում են, որ սրբությունը ձանձրալի է։ Երբ մարդը վերապրում է իրական սրբությունը, այն անդիմադրելի է դառնում։
-
Աստծուն սիրահարվելը՝ մեծագույն սիրավեպն է, Նրան փնտրելը՝ մեծագույն արկածն է, Նրան գտնելը՝ մեծագույն մարդկային ձեռքբերումն է։
-
Ճշմարիտ հավատացյալի համար եկեղեցին ընտրություն չէ։ Այն հենց Աստծո ընտանիքն է, որի անդամ յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ փափագում է լինել։
-
Եթե անհատական հայտնությունները համապատասխանում են Սուրբ Գրքին՝ դրանք անօգուտ են, իսկ եթե չեն համապատասխանում՝ դրանք կեղծ են։
-
Սրբությունը ճոխություն չէ՝ նախատեսված մի քանիսի համար. այն պարզապես ձեր և իմ պարտականությունն է։
-
Աստվածաշնչից ելնելով՝ մարդը ազատ է, բայց նրա ազատությունը երբեք չի կարող խախտել կամ մերժել Աստծո ինքնիշխանությունը։
-
Ուզու՞մ ես, որ Աստված քեզ հետ խոսի՝ կարդա Աստվածաշունչդ։ Ուզու՞մ ես, որ լսելի ձայնով խոսի՝ բարձրաձայն կարդա։
-
Եթե փրկությունը 99.99%-ով լիներ Հիսուսով և 0.01%-ով՝ մեզնով, մենք բոլո՛րս կորած կլինեինք։
-
Ապաշխարությունը ամբողջ կյանքի բնորոշ գիծ է, ոչ թե մեկ պահի գործողություն։
-
Երբ դադարում ենք երկրպագել ճշմարիտ Աստծուն, այնպես չէ, որ ոչինչ էլ չենք երկրպագում, այլ՝ երկրպագելու ենք ցանկացած բանի։
-
Քրիստոնեական կյանքն այն է, որ ամբողջ կյանքդ ապրես Աստծո ներկայության մեջ։
-
Այն, ինչին հարում և վստահում է ձեր սիրտը, ձեր իրական Աստվածն է։
-
Եթե Հիսուսը չի փոխել քո կյանքը, ուրեմն այն Հիսուսը, ում հանդիպել ես, մեկ ուրիշ Հիսուս էր։
-
Եթե դուք Ավետարանում հավատում եք այն բաներին, որոնք ձեզ դուր են գալիս, և մերժում այն բաները, որոնք դուր չեն գալիս, դուք հավատում եք ոչ թե Ավետարանին, այլ՝ ինքներդ ձեզ։
-
Լավ կլինի՝ մեկընդմիշտ մոռանաք, որևէ բան անելով, Աստծո սերը շահելու բոլոր գաղափարները։
-
Երբ երեխաներս իմ բերանից լսում են աստվածապաշտություն և իմ կյանքում տեսնում չարություն, ուրեմն նրանց ցույց եմ տալիս Երկինքը և առաջնորդում դեպի դժոխք։
-
Հնազանդությունը ձեր փրկության միակ վավերացումն է։ Դա միակ հնարավոր ապացույցն է, որ դուք ճանաչում եք Հիսուս Քրիստոսին որպես Տեր։
-
Ոչ թե մեծ հավատքը, այլ ճշմարի՛տ հավատքն է փրկում։ Եվ փրկությունը ոչ թե հավատքի մեջ է, այլ՝ Քրիստոսի՛, որին հավատքը ապավինում է։
-
Մահը քանդում է մարմնի և հոգու միությունը, բայց կատարյալ է դարձնում Քրիստոսի և հոգու միությունը։
-
Մենք չենք ուսումնասիրում, որ մյուսից ավելի խելացի լինենք, այլ որ Նրա փառքը տեսնենք։
-
Ես չեմ կարող վերահսկել այն, ինչ անում են ուրիշները, բայց կարող եմ վերահսկել այն, ինչ ես եմ անում։ Եվ Աստված պատասխանատու է համարում ինձ դրա՛ համար։
-
Ճշմարիտ ապաշխարությունը ներառում է վիշտ՝ մեղսալի արարքների չարիքի պատճառով։ Կեղծ ապաշխարությունը ներառում է վիշտ՝ միայն դրանց կործանարար հետևանքների պատճառով։
-
Այն պահին, երբ գովերգում ենք ինքներս մեզ, մենք Բարձրյալի մրցակից ենք դարձնում մեզ։
-
Եթե մարդ կարող է քարոզել մեկ քարոզ՝ առանց Քրիստոսի անունը տալու, այն պետք է լինի իր վերջինը։
-
Աստված անփույթ հայր չէ, և թույլ չի տա Իր երեխաներին անզուսպ և անխոչընդոտ մեղանչել։
-
Ճշմարիտ դարձի մեծագույն վկայությունը մեր կյանքում Աստծո սրբացման շարունակական աշխատանքն է։
-
Աստծո զորությունը և հավատարմությունը և՛ փրկում են, և՛ պահպանում են ճշմարիտ հավատացյալին։
-
Դու անհանգստացած ես, մտահոգվում ես ու ոչինչ չես կարող անել՝ գնա քնի։
-
Անհանգստության բուն էությունը կարծելն է, թե մենք Աստծուց ավելի իմաստուն ենք։
-
Նա, ով ապրում է, որ փող աշխատի, ոսկե հորթի երկրպագու է։
-
Թող իմ անունը կորչի, բայց թող Քրիստոսի անունը հավերժ մնա։
-
Աստված խոստացել է երբեք չթողնել նրանց, որոնց Ինքը փրկել է։ Այնուամենայնիվ, Նա նույնպես խոստացել է դնել Իր երկյուղը նրանց սրտերում, որպեսզի նրանք երբեք չհեռանան Իրենից։
-
Եթե ցանկանում եք հանրահայտ մեկը լինել, խնդրում եմ, մի՛ դարձեք հովիվ։
-
Ճշմարիտ քրիստոնյաները սուրբ գործունեության մեջ են ուրախություն գտնում։
-
Եթե դու հեռու ես Աստծուց, ինչպե՞ս կարող ես հուսալ, որ քո երեխաները մոտ կլինեն Նրան։
-
Եթե ապրում ես առանց աղոթքի, դու ապրում ես առանց Քրիստոսի։
-
Ամեն բանից առաջ թող մենակ շատ մնանք Հիսուսի հետ։
-
Մեր Աստվածը ոչ միայն լսում է աղոթքը, այլ նաև սիրում է այն լսել։
-
Գիտե՞ս, որ Նրա ողորմությու՛նն էր, որ արթնացրեց քեզ այս առավոտ։ Որովհետև Նրա դատաստանը պիտի սպաներ քեզ անցած գիշեր։
-
Աստծո Խոսքն էր, որ ստեղծեց մեզ։ Մի՞թե զարմանալի է, որ Նրա Խոսքը պիտի կենդանի պահի մեզ։
-
Որոշ քրիստոնյաներ շատ հետաքրքրասեր են, բայց ոչ հնազանդ։
-
Ծառայողը, ով կարող է քարոզել՝ առանց խոսքը ուղղելու մեղավորներին, չգիտի՝ ինչպես քարոզել։
-
Նրանք, ովքեր սուզվում են տառապանքի ծովում, բերում են հազվագյուտ մարգարիտներ։
-
Կարևոր է հասկանալ, որ Նոր ուխտի խոստումներում Աստված ոչ միայն ազդարարում է այն, ինչ անելու է Իր ժողովրդի համար, այլև այն, ինչ Նա անելու է Իր ժողովրդի ներսում։
-
Ըստ սահմանման, գթության և ողորմության միջև մեծ տարբերությունն այն է, որ գթությունը երբեք պարտադիր չէ։
-
Սրբազան պատմության ոչ մի դրվագ երբեք այնպես չի ուրախացնում հոգին, ինչպես Գողգոթայի այն դրվագը։
-
Այսօր նորովի արի խաչի մոտ ու մնա այնտեղ այժմ և հավիտյան։
-
Պարոն, Ձեր քարոզում չկա՞ Քրիստոս։ Ուրեմն գնացեք տուն ու էլ երբեք չքարոզեք, մինչև որ քարոզվելու արժանի բան կունենաք։
-
Մենք չենք կարող վարանել գնալ այնտեղ, ուր Տերը խոստանում է Իր ներկայությունը։
-
Նյութական բարելավումը ձեռք ձեռքի տված է գնացել հոգևոր անկման հետ։
-
Աստված գիտի այն ամենը, ինչ կատարվում է սրտի ամենագաղտնի քարանձավներում։ Ոչ մի տեղ զրկված չէ Նրա ներկայությունից։
-
Եթե քո սեփական առաքինությունից ավելի լավ բան չունես, դու երբեք Երկինք չես հասնի։
-
Օրենքի գործերով փրկությունը դյուրաբեկ և վնասված նավ է, որի խորտակումը հաստատ է։
-
Աստվածաշնչի մասին գրքերը, վախենամ, ավելի շատ են կարդացվում, քան հենց ինքը Գիրքը։
-
Աստվածաշունչը այն պատուհանն է, որի միջով կարող ենք նայել և տեսնել մեր Տիրոջը։
-
Խելացի մարդկանց վատագույն տեսակը նրանք են, որոնք ավելի լավ գիտեն, քան Աստվածաշունչը։
-
Թող շները հաչեն. դա է նրանց բնույթը։ Շարունակեք քարոզել խաչված Քրիստոս։
-
Քրիստոնեությունը կապ չունի ինքնակատարելագործման հետ. այն բոլորովին նոր կյանք է՝ Քրիստոսում։
-
Թեև նույնիսկ ամենաուժեղ հավատացյալները շատ առումներով սայթաքում և տկարանում են, նույնիսկ ամենաթույլ հավատացյալները չեն հեռանա Աստծուց՝ տևական կամ մշտական նահանջի տեսքով։ Մենք չենք անի դա, քանի որ չենք կարող անել դա, և մենք չենք կարող անել դա, քանի որ նոր ստեղծվածներ ենք, որոնք այլևս չեն կարող ապրել առանց Աստծո ներկայության լույսի և դիմանալ այս աշխարհի խավարին ու պղծությանը։
-
Այն ծնողը, ով անուշադրության է մատնում երեխայի դաստիարակությունը, ինքն իրեն ավելի շատ է սիրում, քան երեխային։
-
Աղոթքը ոչ այնքան արարք է, որքան վերաբերմունք՝ կախվածության վերաբերմունք՝ Աստծուց կախվածության վերաբերմունք։
-
Մահը անեծք է մեղավորի համար։ Բայց հավատացյալի համար այն կյանքի դարպասն է։
-
Իսկական զորությունը գալիս է Տիրոջ հետ քայլելուց։
-
Աղոթքը հենց Երկնքի օդը ներշնչելն է, իսկ փառաբանությունը՝ այն դարձյալ արտաշնչելը։
-
Տասից ինը դեպքերում Աստծուց հեռանալը սկսվում է անձնական աղոթքի անտեսումից։
-
Մարդու դարձը, հավանաբար, Աստծո զորության ամենավեհ դրսևորումն է տիեզերքում։
-
Խաղաղություն կհաստատվի միայն Խաղաղության Իշխանի թագավորությամբ։
-
Հավատա Աստվածաշնչին՝ դրա ամեն մի տառին, կամ էլ մերժիր այն։
-
Երբեմն մեր կյանքերով մենք վարվում և գործում ենք ոչ թե Աստծո համար, այլ՝ հանդիսատեսի։
-
Եթե դու ուզում ես փրկիչ դժոխքից, բայց ոչ փրկիչ մեղքից, ուրեմն, թանկագին ընկեր, դու ոչ մեկից էլ փրկիչ չունես։
-
Քրիստոնյան երբեք չպետք է դադարի ապաշխարելուց, քանի որ, վախենամ, նա երբեք չի դադարում մեղանչելուց։
-
Դու մե՜ծ մեղավոր ես, բայց Նա մե՜ծ Փրկիչ է։ Արի՛, Գողիաթ մեղավոր, Դավթի Որդին կարող է նույնիսկ քեզ փրկել։
-
Կարող եք լվանալ արտաքինը, բայց դա ձեզ չի դարձնում մաքուր, քանի որ կեղտը ամբողջովին ներսում է։
-
Քրիստոսի հանդեպ սերը առաջացնում է ատելություն մեղքի նկատմամբ։
-
Ավելի լավ է միայնակ Երկինք գնալ, քան՝ նախիրով դժոխք։
-
Քրիստոսը շուտով կգա։ Վաղ եկեղեցին երբեք չմոռացավ սա։
-
Հասուն քրիստոնյային չեն վանում այն քարոզները, որոնք բացահայտում են մարդու բացարձակ արատավորությունը։
-
Քանի որ Տիրոջ երկյուղը և ճշմարիտ աստվածապաշտությունն անմիջական կապ ունեն, այս երկուսից մեկի պակասությունը խոսում է մյուսի նվազման մասին։ Տիրոջ երկյուղի բացակայությունը հաճախ նշան է, որ մարդիկ դեռևս վերածնված և դարձի եկած չեն։
-
Եթե դու չես աղոթում, բացառությամբ այն դեպքերի, երբ դու ուզում ես աղոթել, դու շատ չես աղոթի, ոչ էլ կաղոթես, երբ ամենաշատն ունես դրա կարիքը։
-
Ներկայիս դարաշրջանն այնքան թեթևամիտ է, որ եթե մարդը սիրում է Փրկչին, նա կոչվում է ֆանատիկ, և եթե նա ատում է չարի ուժերը, նրան անվանում են մոլեռանդ։
-
Ես վաղուց դադարել եմ գլուխներ հաշվել։ Այս չար աշխարհում ճշմարտությունը սովորաբար փոքրամասնության մեջ է։
-
Ես ավելի շուտ կլինեի քրիստոնյա, քան կայսր։
-
Մեզնից հեռու լինի պատվի պսակ փնտրելը՝ այնտեղ, որտեղ մեր Տերը գտավ միայն փշե պսակ։
-
Թույլ մի տուր, որ սատանան մոլորեցնի քեզ, որ հավատաս, թե դու չափից ավելի մեղավոր ես։
-
Դուք ակնկալում եք, որ պատվի՞ կարժանանաք այն աշխարհում, որտեղ ձեր Տերը խաչվեց։
-
Ճշմարիտ հավատացյալները աշխարհից չեն, և աշխարհը նրանց չի հասկանում։
-
Մարմնացումը մարդկային լեզվով նկարագրելը նման է ավազահատիկի վրա սար նկարելուն։
-
Հիսուսը չեկավ, որ տոն ստեղծի։ Նա ծնվեց, որ մեռնի մեղավորների համար։
-
Միայն այն, որ եկեղեցին մեծ է, չի նշանակում, թե այն առողջ է։ Դա կարող է պարզապես նշանակել, որ այն ուռչել է։
-
Անզգոն եկեղեցին շուտով կդառնա անսուրբ եկեղեցի։
-
Դուք փրկված եք նրանով, ինչ Քրիստոսը զգաց ձեզ համար, ոչ թե նրանով, ինչ դուք եք զգում։
-
Լինի մսուրում, թե խաչի վրա՝ որտեղ էլ որ տեսնում ենք Հիսուսին, մենք փրկություն ենք տեսնում։
-
Սուրբ Ծնունդ. Աստծո Որդին արտահայտում էր Աստծո սերը՝ փրկելու մեզ Աստծո բարկությունից, որպեսզի կարողանայինք վայելել Աստծո ներկայությունը։
-
Եկեղեցուն ամենամոտ գտնվող մարդիկ հաճախ ամենահեռուն են լինում Աստծուց։
-
Փրկությունը, դրան նախորդող, ոչ մի բարի գործերի արդյունքը չէ, քանի որ այդպիսիք չեն եղել։
-
Անժխտելի է, որ երբ Հոգով լցված ճշմարիտ քրիստոնյաները մեկտեղ են հավաքվում, նրանց միջև կա միաբանություն և սիրո կապ, որը գերազանցում է ցանկացած բան, ինչին այս աշխարհը կարող է հրահրել նրանց։
-
Ավելի լավ է ծառայել Աստծուն միայնության մեջ, քան թե բազմության հետ մեղք գործել։
-
Աստծո համար ապրող մարդու համար աշխարհիկ ոչինչ չկա. ամեն բան սուրբ է։
-
Աստվածաշունչը ճշմարտության, նմանը չունեցող, գրադարան է։
-
Աստծո Խոսքը միշտ էլ ամենաթանկն է այն մարդու համար, ով ամենաշատն է դրանով ապրում։
-
Ճշմարիտ ապաշխարությունը արտացոլում է խիստ անհարմար զգացում՝ աստվածային խղճի խայթ՝ Աստծուն անարգելու համար։
-
Ուզում եք իմանալ մարդու աշխարհայա՞ցքը։ Նրան մի հարցրեք, թե ինչին է հավատում, ուղղակի նայեք, թե ինչպես է ապրում։
-
Վստահ եղիր՝ դու կա՛մ կծառայես սատանային, կա՛մ էլ Քրիստոսին, կա՛մ սեփական անձիդ, կա՛մ էլ Փրկչին։
-
Հնարավոր է մարդիկ ուզենան, որ Քրիստոսը փրկի իրենց, բայց՝ ոչ, որ Նա իշխի իրենց։
-
Արդարության շավիղներով վարվելն ընդամենը այնպիսի բան չէ, ինչ քրիստոնյաները պարտավոր են անել, այլ այնպիսի բան, ինչ նրանք անելու են։
-
Դժոխքի կորած հոգիների մեջ չկա մեկը, ով կարող է ասել. «Ես գնացի Հիսուսի մոտ և Նա մերժեց ինձ»։
-
Քրիստոնյան ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ ինքնագլուխ չէ, այլ՝ պատկանում է Քրիստոսին։
-
Մեր մեծագույն պահը կլինի, երբ մենք կանցնենք դռնով ու կլքենք արցունքների և վշտի այս աշխարհը՝ մահվան այս հովիտը, ու կմտնենք Գառան ներկայության մեջ։
-
Մենք չպիտի մեր Աստվածաշունչը հարմարեցնենք դարաշրջանին, այլ՝ Աստծո շնորհքով մենք պիտի դարաշրջանը հարմարեցնենք Աստվածաշնչին։
-
Ձեզնից ոմանց Աստվածաշնչերի վրա բավականաչափ փոշի կա՝ ձեր մատներով «դատապարտություն» գրելու համար։
-
Որտեղ Սուրբ Գիրքը լուռ է, դու էլ լուռ մնա։
-
Աստվածաշնչի յուրաքանչյուր տեքստից Հիսուսին տանող ճանապարհ կա։
-
Ես ատում եմ մեղքը ոչ թե այն պատճառով, որ այն դատապարտում է ինձ, այլ որովհետև՝ այն Աստծո հանդեպ սխալ արարք է։ Իմ Աստծուն վշտացնելն ինձ համար ամենամեծ տառապանքն է։
-
Հաճախ, ձգտելով պաշտպանել «սոլա ֆիդե» վարդապետությունը, մենք անտեսում ենք այն ճշմարտությունը, որ քրիստոնեությունը նաև կյանքի ճանապարհ է։ Հիսուս Քրիստոսը ոչ միայն մեր Փրկիչն է, այլև՝ մեր օրինակը։ Մենք պետք է ոչ միայն հավատանք Նրան, այլև հետևենք Նրան, նմանակենք Նրան և կերպարանվենք Նրա պատկերով՝ մտքով, խոսքով և գործով։
-
Դուք արդարացվում եք հավատքով, ոչ թե զգացմունքներով։
-
Ավելի շատ կարևորիր հավատքի հատիկը, քան թե մի տոննա ոգևորությունը։
-
Երբ մենք փառք ենք փնտրում, մենք դա անում ենք Աստծո փառքի հաշվին։
-
Մի կարծեք, թե ձեր երեխաներին մի լավ բան եք արել, քանի դեռ նրանց չեք սովորեցրել Տիրոջ Խոսքը։
-
Եթե դու չես ցածրանում Հիսուսի ներկայության մեջ, դու չես ճանաչում Նրան։
-
Երբ փառաբանում ենք Աստծուն, մեր խնդիրները թվում են անկարևոր Նրա արած ամեն բանի համեմատ։
-
Ինչպիսի՜ ողորմություն է, որ ոչ թե քո Քրիստոսին բռնելն է փրկում քեզ, այլ՝ Նրա քեզ բռնելը։
-
Հպարտությունը չի կարող ապրել խաչի տակ։
-
Ամուր հավատ ունեցող մարդն ավելի երջանիկ է, բայց նա ավելի ճշմարտապես փրկված չէ, քան թույլ հավատ ունեցողը։
-
Ամենամեծ օրհնությունը, որ Աստված երբևէ տվել է մարդուն, Հիսուս Քրիստոս մարդն էր։
-
Եթե ճշմարիտ հավատացյալները հավաքվում են Քրիստոսի անունով, լինում են տարբերություններ, հակասություններ և նույնիսկ տարաձայնություններ, բայց նրանց միջև մշտապես սեր է լինում։ Եթե այն չկա, կարելի է նույնիսկ կասկածի ենթարկել նրանց հավատքի դավանանքը։
-
Եթե ճշգրիտ խոսենք, ես կարող եմ Աստծո առաջ բերել միայն մեկ բան, որը իսկապես իմն է՝ իմ մեղքը։
-
Աստվածաշունչը ծույլ մարդու գիրք չէ՛։ Սուրբ Գրքի ոչ մի համար իր իմաստը չի բացահայտում ծույլ մարդկանց։ Դրա գանձերի մեծ մասը, ինչպես երկրագնդի խորշերում պահված արժեքավոր օգտակար հանածոները, բացահայտվում է միայն ջանասեր փնտրողին։
-
Մեր բոլոր տկարությունները, ինչ էլ որ դրանք լինեն, պարզապես հնարավորություններ են Աստծո համար՝ ի ցույց դնելու Իր շնորհքի գործը մեզանում։
-
Եթե մեր փրկությունը կախված լիներ մեր զգացմունքներից, մենք մի օր կկորչեինք, մի օր կփրկվեինք։
-
Աստծո սերը կախված չէ նրանից, թե ինչպիսին ենք մենք. այն բխում է Իր իսկ սրտից։
-
Երեխաները կարիք ունեն սովորելու խաչի վարդապետությունը։
-
Եթե մենք օգտագործենք մարմնավոր միջոցներ, որպեսզի գրավենք մարմնավոր մարդկանց, մենք պետք է շարունակենք օգտագործել մարմնավոր միջոցներ, որպեսզի պահենք նրանց։ Մենք չենք կարող, ինչպես ոմանք ենթադրում են, ճաշի կեսից փոխել ճաշացանկն ավելի հոգևոր սննդակարգով։
-
Ես մի գրոշ էլ չէի տա, ճշմարտության հանդեպ ունեցած, քո սիրո համար, եթե այն չի ուղեկցվում, սխալի հանդեպ ունեցած, սրտանց ատելությամբ։
-
Շնորհակալություն հայտնիր Աստծուն, որ գիտես, որ մեղավոր ես և Քրիստոսը քո Փրկիչն է։
-
Մենք անարժան, վատին արժանի, դժոխքին արժանի մեղավորներ ենք։
-
Դու պետք է փրկվես որպես մեղավոր կամ ընդհանրապես չփրկվես։
-
Մեր բնությանը ավելի օտար, ավելի խորթ բան չկա, քան սրբությունը։
-
Ճշմարտությունը, որը Հիսուսը բերում է Իր ժողովրդին, գալիս է ոչ թե դատաստանի աթոռից, այլ գթության աթոռից։
-
Մեր քթանցքերի շունչը Աստծո նվերն է՝ պահ առ պահ։
-
Աստծուն ծառայելը, Աստծուն սիրելը, Աստծուն վայելելը ամենաքաղցր ազատությունն է աշխարհում։
-
Ճշմարտությունը, որ Հիսուսում է, երբեք հաճելի չի եղել մարմնավոր մարդկանց։
-
Ես ոչ մի բանի էլ չեմ հավատում լոկ այն պատճառով, որ Ժան Կալվինն է դա սովորեցրել, այլ՝ ես գտել եմ նրա ուսմունքը Աստծո Խոսքում։
-
Քրիստոսին դավանող ամեն մեկը չէ, որ ճշմարտապես քրիստոնյա է, և իրեն եկեղեցի անվանող ամեն կրոնական կազմակերպություն չէ, որ իրապես եկեղեցի է։ Ճշմարիտ եկեղեցին իրեն շրջապատող մշակույթի պես անբարո և անաստված չէ։
-
Մարմինը լիովին չի ոչնչացվում դարձի ժամանակ. պայքարը շարունակվում է։
-
Ցանկացած ուսմունք, որը չի փառավորում Քրիստոսին, անկախ նրանից, թե ինչ հեղինակություն է այն պնդում, ամենայն վստահությամբ սուտ է։
-
Իմ սիրելի քրիստոնյա ընկերներ, զգուշացեք զգացմունքներով ապրելուց։
-
Ճշմարտության մեջ պարտվելն ավելի պատվական է, քան քաղաքականությամբ ու կեղծիքով նվաճված հազարավոր հաղթանակները։
-
Երբ դու քեզ ծայրաստիճան անարժան ես զգում՝ դու դիպչել ես ճշմարտությանը։
-
Չկա ավելի վատ տեսարան, որը արգելափակում է Սուրբ Հոգուն, քան վստահությունը մեր սեփական խելքի նկատմամբ։
-
Մի փնտրեք եկեղեցի, որը ամենամոտն է ձեր տանը։ Փնտրեք եկեղեցի, որը ամենամոտն է Աստվածաշնչին։
-
Նա, ով չի ատում սուտը, չի սիրում ճշմարիտը։
-
Ուշադիր կարդա Աստվածաշունչը, իսկ հետո խորհիր, ու խորհիր, ու խորհիր։
-
Ճշմարիտ եկեղեցում գոյություն չունի աստվածապաշտ մնացորդ. ճշմարիտ եկեղեցին հենց ինքը աստվածապաշտ մնացորդն է։
-
Մարդիկ երբեք չեն դառնա մեծ մեկը աստվածաբանության մեջ, քանի դեռ չեն դարձել մեծ մեկը տառապանքների մեջ։
-
Հիսուսի ուսմունքները թաթախված են սիրո մեջ և ողողված՝ ողորմությամբ։
-
Առանց «սոլա ֆիդե»-ի մենք չունենք Ավետարանը։ Իսկ առանց Ավետարանի մենք չունենք փրկություն։
-
Այս աշխարհը տաղտկալի՞ է։ Ուրեմն մտածիր հաջորդի մասին։
-
Մարդու վախը թուլացնում է, Աստծո վախը զորացնում է։
-
Օրհնություն է, երբ տառապանքի ալիքները քշում-տանում ու հանում են, միայն Աստծո հանդեպ ունեցած, վստահության ժայռի վրա։
-
Ես կնախընտրեի լինել ոչ թե երջանիկ, այլ՝ սուրբ։
-
Մի հետևիր քո սրտին։ Հետևիր Քրիստոսին։
-
Ուրիշները միգուցե ավելի լավ քարոզեն Ավետարանը, քան ես, բայց նրանք չեն կարող ավելի լավ Ավետարան քարոզել։
-
Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն ոչ թե ձեր հարևաններին, այլ Աստծուն։
-
Ծնկների վրա հավատացյալը անխոցելի է։
-
Աստված պարզապես չի փրկում մարդուն մեղքի դատապարտությունից, իսկ հետո թողնում նրան առանց աստվածային օգնության, որն անհրաժեշտ է՝ մեղքի զորությունը հաղթահարելու համար։ Նա տրամադրում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ երաշխավորելու համար, որ Իր ժողովուրդը կվարվի Իր օրենքների մեջ և զգուշությամբ կկատարի Իր կամքը։
-
Աստծո օրենքում չկա մի բան, որը կխլի քո ուրախությունը։
-
Աստծո սրբությունը տրավմատիկ է անսուրբ մարդկանց համար։
-
Անկեղծ քրիստոնյան ատում է բոլոր մեղավոր ճանապարհները, բայց իրենը՝ առաջինը և ամենաշատը։
-
Աղոթքն ինձ համար նույնքան անհրաժեշտ է դարձել, որքան թոքերիս ու սրտիս աշխատանքը։
-
Աստծուն քո ուժը պետք չէ. Իր սեփականը ավելի քան բավարար է։ Նա քո թուլությունն է ուզում. դրանից ընդհանրապես չունի։
-
Աստծո Խոսքն է, որ փրկում է հոգիներ, ոչ թե մեր մեկնաբանությունը Աստծո Խոսքի վերաբերյալ։ Աստծո Խոսքը զորեղ է բոլոր սուրբ նպատակների համար։
-
Եթե ցանկություն չունես ուրիշներին բերելու Երկինք, ինքդ էլ այնտեղ չես գնում։
-
Չես կարող ուրիշներին բերել Քրիստոսին, եթե դու Նրա հետ չես եղել։
-
Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, ուր քեզ ասում են, թե կարող ես սիրել աշխարհը և միևնույն ժամանակ սիրել Քրիստոսին, բայց դա սու՛տ է։
-
Նա, ով չի ծառայում Աստծուն ներկա իրավիճակում, չի ծառայի Նրան ինչ իրավիճակում էլ լինի։
-
Աստվածային նախախնամության խորհուրդը և վեհությունն անքննելի են։ Նույնիսկ հավիտենական ուսումնասիրությունը չի հայտնի դրա բոլոր ճշմարտությունները։ Եթե այս աշխարհը մինչև եզրերը լցված լիներ մեծագույն ճառերով այս թեմայով, դեռ բացահայտելու շատ բան կմնար։
-
Մենք համարձակ ենք աղոթում, բայց այն համարձակությամբ, որը բխում է շնորհքից, ոչ թե հպարտությունից։
-
Վերստին ծնվել նշանակում է փոխվել Սուրբ Հոգի Աստծո գերբնական վիրահատությամբ։
-
Հիսուսի ոտքերի մոտ նստելը պետք է հանգեցնի Հիսուսի հետքերով գնալուն։
-
Եթե պարապ ես Քրիստոսի գործի մեջ, ապա ակտիվ ես սատանայի գործերում։
-
Թողեք մարդուն աղոթի։ Ինչքան շատ, այդքան լավ։
-
Ինքնավստահությունը միայն ապականում և անարգում է Փրկչի գործը։
-
Յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է ծառայել իր օրերում՝ և՛ եկեղեցում, և՛ անհավատների մեջ։
-
Արդարացումը և սրբացումը մշտապես միասին են։ Արդարացումը հնարավոր է դարձնում սրբացումը, իսկ սրբացումը վկայում է, որ մենք արդարացվել ենք։
-
Ավելի լավ է հնազանդվել Աստծուն, քան հրաշքներ գործել։
-
Շատ լավ գրքեր այցելեք, բայց ապրեք Աստվածաշնչում։
-
Աշխարհում երկու տեսակ մարդ կա՝ ընդամենը երկու տեսակ։ Ոչ թե սև կամ սպիտակ, հարուստ կամ աղքատ, այլ նրանք, ովքեր կա՛մ մեռած են մեղքի մեջ, կա՛մ մեռած են մեղքի համար։
-
Մարդկային դիլեման սա է. Աստված սուրբ է, իսկ մենք՝ ոչ, Աստված արդար է, իսկ մենք՝ ոչ։
-
Ոմանք խոսում են ճշմարտությունից։ Ավելի լավ է քայլել դրա մեջ։
-
Մեզնից ո՞վ կցանկանար զրկվել փորձություններից այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են հոգևոր աճի համար։
-
Մենք աղոթում ենք՝ թույլ տուր, որ այս աղետալի ժամանակները մղեն Քո զավակներին ավելի մոտ լինել Քեզ։
-
Եթե մենք ճշմարիտ քրիստոնյա ենք, Աստծո հավակնությունը և Նրա սրբացման աշխատանքը մեր կյանքում ակնհայտ կլինեն ոչ միայն մեզ համար, այլև՝ մեզ շրջապատող մարդկանց։
-
Քրիստոնյայի անելիքը առաջին հերթին Քրիստոսի կամքը ճանաչելն է, երկրորդ հերթին՝ դա կատարելը։
-
Ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել աստվածային շնորհի հեղեղը։
-
Ես չեմ ձգտում մեծ մեկը լինել, այլ՝ լինել իսկապես օգտակար։
-
Աղոթքը բաց դուռ է, որը ոչ ոք չի կարող փակել։ Միգուցե դևերը շրջապատեն քեզ բոլոր կողմերից, բայց դեպի վեր ճանապարհը միշտ բաց է։
-
Խաղաղությունն այնքան թանկարժեք գոհար է, որ ես դրա համար ամեն ինչ կտայի, բացի ճշմարտությունից։
-
Քրիստոսի զինվորները իրենց մարտերում միշտ հաղթում են ծնկաչոք։
-
Մարդկային պատմության յուրաքանչյուր էջ վկայում է այն փաստի մասին, որ անկում ապրած մարդը ծայրահեղ արատավորված է, բարոյապես ապականված է և չի կարող ուղղվել որևէ մարդկային միջամտությամբ։
-
Քրիստոնեական կրոնը տարբերվում է բոլոր կրոններից այն բանով, որ այն պահանջում է մաքրություն, սակայն բացառում է, որ մարդկային ջանքերը կարող են հասնել դրան։
-
Չես կարող շարունակել մեղքդ և գնալ Երկինք։ Այդպես չի լինում։ Դու պիտի թողես մեղքդ, կամ էլ՝ հույսդ։
-
Ձեր արդարացման հիմքերը Հիսուս Քրիստոսի կատարյալ գործերն են։ Մենք փրկված ենք գործերով, բայց դրանք մերը չեն։
-
Միայն այն, որ ինչ-որ մեկն անկեղծ է իր համոզմունքում, չի նշանակում, որ դա ճիշտ է։ Հնարավոր է անկեղծորեն սխալ լինել։
-
Կա՛մ պիտի թույլ տաս, որ Քրիստոսը թագավորի քեզ վրա, կա՛մ էլ ստիպված կլինես պառկել Նրա ոտքերի տակ։
-
Երջանիկ լինելու համար մենք պետք է ուրիշներին երջանկացնենք։
-
Աղոթքը քեզ կապահովի քո օրվա չափով զորություն։
-
Թեև վարդապետությունն աստվածային նախանձի կամ խանդի մասին մեծապես զրպարտվել է, այն Աստվածաշնչի ամենագեղեցիկ ճշմարտություններից մեկն է։
-
Աստվածաշնչի մեջ մենք գտնում ենք մեր խաղաղությունը, մեր ուժը, մեր կյանքը, մեր հույսը, մեր երջանկությունը։
-
Հպարտությունը մի բան է, որը պետք է անբնական լինի մեզ համար, քանի որ մենք հպարտանալու ոչինչ չունենք։
-
Ընտրիր լավագույն ընկերներին, որ կարող ես, ապա հետևիր նրանց ոչ ավելի հեռու, քան նրանք հետևում են Քրիստոսին։
-
Փրկությունը մի բան է, որը Աստվա՛ծ է անում մեր մեջ և մեզ համար, ոչ թե մի բան, որը մենք ենք ո՛րևէ կերպ անում մեզ համար։
-
Ես չեմ խախտի գրվածքի ուսմունքը, որպեսզի ինչ-որ կերպ հնչի ավելի համապատասխան մշակույթին։
-
Վատ ընկերակցությունը մարդուն իսկական վնաս է հասցնում, որովհետև եթե շների հետ պառկես, լուերի հետ վեր կկենաս։
-
Իր թագավորությունը մեծացնելիս Տերը օգտագործում է տկար ու մեղավոր մարդկանց. այլ տեսակ գոյություն չունի։
-
Ինչու՞ Աստված տվեց Իր Որդուն՝ անօրեն մարդկանց փրկելու համար։ Մի՛ փնտրեք պատճառն անկում ապրած մարդկության մեջ, որը կորցրել է իր արժեքը և զրկվել իր արժանիքներից։ Նայե՛ք Աստծուն։ Նա կատարել է փրկության մեծ գործը՝ հանուն Իր անվան և Իր փառքի գովասանքի։ Եթե սա մտահոգիչ է թվում, մենք պետք է հասկանանք, որ եթե Աստված չգործեր հանուն Իրեն, Նա չէր ունենա հանուն մեզ գործելու ոչ մի պատճառ։
-
Աստծո ողորմության իջևանատունը երբեք իր դռները չի փակում մեղավորների առաջ։
-
Աղոթքը ատելության խոսքերին պատասխանելու ամենաանվտանգ մեթոդն է։
-
Հպարտությունը կարող է այնքա՜ն տարբեր կերպարանքներ ընդունել. այն կարող է նույնիսկ հանդես գալ խոնարհության տեսքով։
-
Ինչ-որ մեկին «վերստին ծնված քրիստոնյա» կոչելը նույնն է, թե ասել՝ այդ մարդը «քրիստոնյա քրիստոնյա» է։
-
Հիսուս Քրիստոսի անունը դժոխքի սարսափն է, Երկնքի՝ բերկրանքը, և երկրի՝ հույսը։
-
Լավագույն քարոզիչը նա է, ով ոչ թե ականջն է խուտուտ տալիս, այլ կոտրում է սիրտը։
-
Ուրիշների թերությունները մեզ համար արդարացում չեն։
-
Մտահոգիչ է, որ շատերն այնքա՜ն են հեռացել ճշմարտությունից, որ այլևս չեն տեսնում, երբ որևէ կարծիք ուղղակիորեն հակասում է Աստվածաշնչին և պատմական քրիստոնեական մտքին։ Անսահմանորեն առատաձեռն Աստված ստեղծեց այս աշխարհը՝ ելնելով ոչ թե ինչ-որ աստվածային կարիքից, այլ Իր գերառատությունից։
-
Ինչպես որ օդն է շրջապատում քեզ, այդպես էլ քո Տիրոջ ողորմածությունն է շրջապատում քեզ։
-
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը գալու է երկրորդ անգամ. սա է բոլոր հավատացյալների ցնծությունն ու հույսը։
-
Եթե Աստված այպե՛ս սիրեց քեզ, պե՞տք է, որ սիրես նրանց, ովքեր քեզ հետ վատ են վարվում։
-
Մենք պետք է ուշադրություն դարձնենք հպարտությանը. այն մեղք է, որը հրեշտակներին վերածեց դևերի։
-
Կրոնն առանց հավատքի մահացու բան է։
-
Բոլոր տարաձայնությունների և հիասթափությունների ընթացքում թող եղբայրական սերը հարատևի։
-
Արևը պակաս պայծառ չէ այն պատճառով, որ կույրերը չեն ընկալում նրա լույսը։
-
Ավետարանը քարոզողի առաջադրանքն է՝ համոզել մարդկանց, որ իրենք ոչինչ են և ոչինչ չունեն՝ առանց Քրիստոսի։
-
Դուք կարող եք իմանալ Հիսուսի մասին և չունենալ անձնական հարաբերություն Հիսուսի հետ։
-
Ես գտա Քրիստոս՝ տասը հազար անգամ ավելի բարի, քան կարծում էի։
-
Երբ հույսդ Աստծո վրա է, դու չես կարող հուսալ չափից ավելի։
-
Եթե մեզ մնար, մենք ոչ միայն կձգվեինք դեպի կռապաշտությունը, այլ՝ կքշվեինք դրա մեջ։
-
Մի մերժիր Տեր Հիսուսին, ով թակում է դուռդ, քանի որ Նա թակում է մի ձեռքով, որը գամված էր խաչափայտին։
-
Ավետարանը կոչ է անում ընդունել Քրիստոսին ոչ թե որպես մեր կյանքի հավելում, այլ՝ որպես մեր կյանքը։
-
Ուզու՞մ ես իմանալ սերը։ Գնա Գողգոթա ու տես Վշտերի Մարդուն մեռնելիս։
-
Խաչը անարժան, անսպասելի, անկրկնելի սիրո փայլուն դրսևորում է։
-
Աստված՝ փառքի ու սիրո Տերը, ոճրագործի մահով մեռավ ի՛նձ համար։
-
Քրիստոսին ընդունելը նշանակում է ընդունել Նրան լիովին՝ որպես Փրկիչ և Տեր։
-
Աստծո սուրը մխրճվեց Հիսուսի սիրտը և Նա ընդունեց այն հանուն քեզ։
-
Քարոզիչները, ովքեր ամբիոնից հաճելի ժպիտով հավաստիացնում են, որ «Աստված ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք», հրեշավոր սուտ են ասում։
-
Իմ գործը խաչված Քրիստոս քարոզելն է, որը մարդկանց փրկություն է տալիս։
-
Այն մարդիկ, ովքեր ճշմարտապես հավատացել են, վաղուց արդեն թողել են իրենց արդարությունը հաստատելու ցանկացած փորձ։
-
Ավետարանը նույնքան ձրի է, որքան այն օդը, որ շնչում ես։
-
Յուրաքանչյուր անձ ծառա է կա՛մ մեղքին, կա՛մ էլ Աստծուն։
-
Չկա այնքան կարեկցող ձեռք, որքան այն, որ գամվեց խաչին։
-
Քրիստոնեության երկարատև պատմությունն ապացուցում է, որ ոչինչ չի կարող ավելի ծայրահեղ լինել կամ ավելի թանկ նստել մարդու վրա, քան «Կյուրիոս Իեսուս» (հունարեն՝ «Հիսուսը Տերն է») դավանությունն անելը։
-
Մենք չենք հոգնի Աստծուն սպասելուց, եթե հիշենք, թե որքան երկար և ինչպիսի բարեգթությամբ Նա մի անգամ սպասեց մեզ։
-
Կարո՞ղ է քեզ համար ավելի ուրախալի լուր լինել, քան այն, որ բարի Հովիվը միշտ քեզ հետ է։
-
Ամենամեծ հակառակորդը, որ երբևէ ունեցել ենք մեր կյանքում, մեր ամենաանտանելի թշնամին, ամենակարող Աստված է։
-
Ձեռք բերեք Աստվածաշունչ և ուսումնասիրեք դա։ Փնտրեք խոստումները և սնվեք դրանցով։
-
Բազմաթիվ մարդիկ, որոնց կյանքում չկա աստվածաշնչյան դարձի ոչ մի ապացույց, հավատում են, որ փրկված են պարզապես այն պատճառով, որ մեկ անգամ որոշում են կայացրել ընդունել Քրիստոսին և աղոթել են ապաշխարության աղոթքը։
-
Ո՞վ գիտի, թե ինչն է լավ մեզ համար։ Աստված գիտի, և դա ավելի լավ է, քան որ մենք իմանանք։
-
Մարդիկ սիրում են բարդ՝ զարգացած, կրոն և բարձր՝ ինտելեկտուալ մակարդակի, բարոյագիտություն հենց այն պատճառով, որ դրանք գրավում են մարդկային էգոն։ Միևնույն ժամանակ, աշխարհիկ իմաստությունը ծաղրում է Ավետարանը, հենց որովհետև այն բախվում է մարդու ինքնահավանությանը։ Ավետարանը պահանջում է, որ մարդիկ ընդունեն իրենց մեղքը ու հոգևոր անկարողությունը։ Ավետարանը նվաստացնում է նրանց, դատապարտում է նրանց, և նրանց կոչում մեղավորներ։ Դեռ ավելին՝ այն առաջարկում է փրկություն՝ որպես Աստծո՛ շնորհքի գործ, այլ ոչ թե մի բան, որը մարդիկ կարող են ինքնուրույն ավարտին հասցնել։ Ամեն կերպ խաչը ջախջախու՛մ է մարդկային հպարտությունը։
-
Ապագայի վերաբերյալ երկու անտարակուսելի փաստ կա. մեկը այն է, որ Աստված գիտի, և մյուսը՝ որ մենք չգիտենք։
-
Մահից հետո դժոխքից դրախտ կամուրջ չկա։
-
Եթե Քրիստոսը չի ընդունում քեզ, ասա մեզ դրա մասին։ Եթե Նա մերժում է քեզ, թող իմանանք։ Նման դեպք դեռ երբեք չի եղել։
-
Յուրաքանչյուրը, ով թեկուզ ինչ-որ բան է հասկացել Աստծո արդարության և իր մեղքի մասին, պետք է համարի, «որ մարդը հավատքով է արդարանում՝ առանց օրենքի գործերի»։
-
Աստծո մտքերը քո մասին շատ են, փոխարենը թող քոնը քիչ չլինեն։
-
Փոշոտ Աստվածաշունչը երբեք չպիտի լինի քո տանը։
-
Մինչ մենք աղաղակում ենք Աստծուն, որ սրբագործվենք, թող չկասկածենք Նրա սրբագործելու զորության վրա։
-
Բարոյականությունը նույնը չէ, ինչ քրիստոնեությունը։
-
Վարդապետությունը կարևոր է։
-
Քրիստոսի հանդեպ անկեղծ հավատք ունեցող ոչ մի մարդ չի կորցնի այն, որովհետև այն հավատքը, որը Աստված է տալիս, կապրի հավիտյան։
-
Աղոթքը կախարդանք չէ։ Աստված երկնային զանգակատուն չէ, որը միշտ պատրաստ է բավարարել մեր յուրաքանչյուր քմահաճույքը։
-
Մտածիր խաչի մասին և թող արցունքներդ հոսեն։ Բայց դու պիտի սրբես այդ արցունքները, քանի որ Քրիստոսը գերեզմանում չէ։
-
Իրենց բնույթով մարդիկ ունայն, ամբարտավան և պարծենկոտ են։
-
Մենք պիտի սիրենք Աստվածաշունչը ու ապրենք դրանով՝ որտեղ էլ որ լինենք։
-
Մարդը չի կարող պնդել, որ փրկարար հավատք ունի Քրիստոսի հանդեպ՝ որպես իր Փրկչի, եթե բացարձակապես չժխտի փրկության մնացած բոլոր միջոցները։ Ճշմարիտ հավատքը վստահում է Հիսուս Քրիստոսին ոչ թե որպես փրկիչներից մեկի, այլ՝ որպես միակ Փրկչի։
-
Ոչ թե մեղքի բացակայությունը, այլ դրանից խորապես վշտանալն է, որ առանձնացնում է Աստծո զավակին դատարկ պրոֆեսորներից։
-
Քրիստոսը միշտ մեզ հետ է։ Մենք երբեք չենք կորցնում Նրա ընկերակցությունը։
-
Աղոթքը ապարդյուն վարժություն չէ. այն իմացվում և պատասխանվում է։
-
Անհավատները կարող են հանդուրժել Քրիստոսին միայն այնքան ժամանակ, քանի դեռ նա զրկված է իր իրական ինքնությունից։
-
Իրական ազատությունը այն ուժը չէ՝ ապրելու այնպես, ինչպես ցանկանում ենք, այլ՝ ապրելու այնպես, ինչպես հարկն է։
-
Մարդիկ չեն փրկվում մեր խոսքով, այլ՝ Աստծո խոսքով։
-
Շատ խոսիր այն մասին, թե ինչ է Տերը արել քեզ համար, բայց քիչ խոսիր այն մասին, թե դու ինչ ես արել Տիրոջ համար։
-
Ավելի շատ աղոթքով մենք ավելի շատ զորություն կունենանք։
-
Ճշմարիտ աստվածաշնչյան հավատքը հիմնված չէ զգացմունքների, հույզերի կամ մարդկային իմաստության վրա, այլ այն բանի, ինչ Աստված հայտնել է մեզ Իր Խոսքում։
-
Քարոզելը զորություն չունի, քանի դեռ Սուրբ Հոգի Աստված չի վերցնում Իր խոսքը և դրանով ներթափանցում սրտեր։
-
Քրիստոսի հանդեպ ունեցած ամեն տեսակ հավատք, որը չի փոխում քո կյանքը, դևերի հավատքն է։ Այն քեզ կտանի ուր դևերն են, բայց երբեք չի տանի Երկինք։
-
Երբ հասնենք մեր ծառայության վերջին, մեր ափսոսանքներից մեկը կլինի այն, որ ավելին չքարոզեցինք Քրիստոսի մասին։
-
Երբ մարդ հիանում է իրենով, նա երբեք չի պաշտի Աստծուն։
-
Կրիր Քրիստոսի բեռը և քո ուսերը հանգիստ կառնեն։
-
Մարդը կարող է պարծենալ, որ ունի ներքին ձգտում Աստծո հանդեպ և անկեղծ աստվածապաշտ զգացումներ, բայց նման պնդումները վավերական են միայն այն չափով, որքանով նրա կյանքը համապատասխանում է Սուրբ գրքի պատվիրաններին։
-
Անպտուղ կյանքն ապացուցում է, որ մարդու ապաշխարության հուզական դրսևորումները կեղծ են։
-
Ավետարանը լավ լուր է միայն այն ժամանակ, երբ հասկանում ենք վատ լուրը։
-
Երբեմն մենք ավելի շատ ընդօրինակում ենք փարիսեցիներին, քան Քրիստոսին։
-
Ինչպես որ ամեն ճշմարիտ ապաշխարության դեպքում, Թեսաղոնիկեում բնակվող հավատացյալների կյանքում կար «դարձ՝ ինչ-որ բանից» և «դարձ՝ դեպի ինչ-որ բան»։ Կար հրաժարում և ուրացում մեղքից, ինչպես նաև՝ ջերմեռանդ ցանկություն և ձգտում Աստծո հանդեպ։
-
Չնայած Տերը ողորմած է՝ այնուամենայնիվ մեր Աստվածը մաշող կրակ է և մեղքը չի ապրի Նրա աչքի առաջ։ Եթե քո ընծան չար է՝ այն գարշելի կլինի Նրան։
-
Քո բոլոր ջանքերով դու չես հաջողում, որովհետև բաց ես թողնում Աստծուն աղոթելը։
-
Դուք ազատ չեք՝ ծառայելու մեկ ուրիշին, դուք Խաչյալի երդվյալ զինվորներն եք։
-
Ճշմարիտ հավատքը, որը միացնում է մեզ Քրիստոսին, միշտ դրսևորվում է գործերով։
-
Չի կարող լինել Երկինք առանց Քրիստոս։ Նա է ամբողջ երանությունը. այն աղբյուրը, որից բխում է Երկինքը։
-
Եթե քո աստվածաբանությունը չի փոխում քո վարքագիծը, այն երբեք չի փոխի քո ճակատագիրը։
-
Որքան ավելի մոտ է մարդը Աստծուն, այնքան սաստիկ է սգում իր չար սրտի համար։
-
Բարի գործերը փրկություն չեն տալիս, այլ բխում են փրկությունից։
-
Մենք հեռանում ենք մեղքից, որպեսզի կարողանանք մոտենալ Նրան։ Երկուսն էլ անհրաժեշտ են, քանի որ Աստված և մեղքը փոխադարձաբար բացառող են։ Մենք չենք կարող միաժամանակ ունենալ և փայփայել երկուսն էլ։
-
Անժխտելի աստվածաշնչյան ճշմարտություն է, որ ապաշխարությունը դրսևորվում է մեղքից հեռանալով։
-
Ցանկացած գործ, որին մարդը կարող է ապավինել՝ Քրիստոսի Անձի և Նրա կատարած աշխատանքի փոխարեն, մեռած գործ է, որը չի կարող փրկել։
-
Եթե ուզում ես օգտակար լինել՝ ձգտիր իմանալ այն ամենը, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է։
-
Որքան ավելի է երկինքը մեր կյանքերում, այնքան քիչ մենք կտենչանք աշխարհը։
-
Ապաշխարությունն ընդգրկում է ոչ միայն սրտի տրտմություն, այլև անձնական գիտակցում և բացահայտ խոստովանություն, որ Աստծո կարծիքը մեր մասին ճիշտ է, և Նրա դատավճիռն արդար է. մենք մեղավոր ենք, մենք մեղանչել ենք, և մենք արժանի ենք աստվածային դատապարտության։
-
Ճշմարիտ դարձի մեծագույն ապացույցներից մեկը ոչ թե անմեղ կատարելությունն է, ինչպես ոմանք սխալմամբ ենթադրում են, այլ՝ զգայունությունը մեղքի հանդեպ, թափանցիկությունն Աստծո առջև՝ մեղքի վերաբերյալ, և մեղքը բացահայտ խոստովանելը։
-
Ճշմարտության, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի հետ մեկ հանդիպման արդյունքում հպարտ և սեփական անձն արդարացնող մարդը, ով «եբրայեցի էր եբրայեցիներից», կոտրվեց՝ բաժանվելով միլիոնավոր մասերի։
-
Նախ մենք ստանում ենք շնորհքը, և հետո մատուցում մեր ծառայությունը։ Սուրբ ծառայությունը պարգև է սկզբից մինչև վերջ։
-
Ապաշխարությունը ենթադրում է արմատական փոփոխություն պատկերացման կամ իրականության ընկալման մեջ։
-
Ոչ ոք չի տեսնի Աստծուն Երկնքում, ով շնորհքով չի մաքրվել այստեղ ներքևում։
-
Նա պիտի մեռներ, կամ մենք պիտի մեռնեինք, կամ արդարությունը պիտի մեռներ։
-
Դարձի ժամանակ մարդու պատկերացումը մեղքի զարհուրելի բնույթի մասին կարող է աղոտ լինել, բայց այն իրական է։
-
Թեև Աստված անսահման սեր է, Նա նաև անսահման արդար է։
-
Ավետարանը շատ հստակ ուղերձ է փրկության մասին, որը կատարվել է անկում ապրած մարդկանց համար Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու կյանքի, մահվան, հարության և համբարձման միջոցով։
-
Մերօրյա քրիստոնեական սերնդի ամենամեծ հանցանքներից մեկը Ավետարանը անտեսելն է. մեր բոլոր ախտերը բխում են դրանից։